13 կինոփառատոների մրցանակակիր ՛՛Իսթ Սայդ Սուշի՛՛- ն Վանաձորում էր:
ՀՀ և ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը նշանավորվում է ամերիկյան մշակութային շրջագայություններով: Անմասն չէ նաև Վանաձորը: Ողջույնի խոսք՝ ամերիկյան դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմմեր Բրայերսից, ապա և անվճար կինոդիտում: Էկրանին 13 կինոփառատոների մրցանակակիր Էնթոնի Լուսերոյի հեղինակած ՛՛Իսթ Սայդ սուշի՛՛ դրաման է: Ֆիլմը ծագումով լատինաամերիկացի Հուանայի մասին է, ով երազում է սուշիի վարպետ խոհարար դառնալ: Աղջկան միայնակ մեծացնող երիտասարդ կինը՝ հայտնվելով կյանքի դժվարին իրավիճակում, ընկճվելու փոխարեն մարտահրավեր է նետում բոլորին՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ:
0 Մեկնաբանություն