Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև 2 տոննա քաշով ժայռաբեկորն անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:
Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս՝ երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայում երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈւՂԻ» ՓԲԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
0 Մեկնաբանություն