Մունետիկ

2010-2019 թթ․ համեմատությամբ բանակում ինքնասպանությունների թիվը նվազման միտում չունի. ՀՔԱՎ գրասենյակ (ինֆոգրաֆիկա)

2019 թ․ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտարարել է, որ զինված ուժերում ինքնասպանությունների թիվը տարիների կտրվածքով նվազման միտում ունի։
 Գ․ Բալայանը այս պնդումն արել է՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ 2018-ին 2017-ի համեմատությամբ զինված ուժերում ինքնասպանությունների թվի աճ է գրանցվել։ Նախարարի տեղակալը հակադարձել է լրագրողին․ «Դուք սխալվում եք, եթե դինամիկան չի պահպանվել, ապա չի էլ ավելացել»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտադիտարկման արդյունքում այլ պատկեր է արձանագրել։  2010-2019 թթ․ մշտադիտարկման տվյալներով՝ բանակում մահացության 630 դեպք է գրանցվել, որից միայն 249-ը (39.5%) են հրադադարի ռեժիմի խախտման հետևանք։ Մնացած 381 դեպքից 88-ը՝ (ընդհանուր թվի 14%) ինքնասպանության հետևանք են։
Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *