Մունետիկ

2017-ի համեմատ նկատվում է ընտրողների պասսիվ մասնակցություն: ՏԸՀ նախագահ

Թիվ 22 ՏԸՀ նախագահ Մկրտիչ Ավետիսյանը թվական տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Սպիտակ քաղաքն ու, Գյուլագարակ,Ազնվաձոր, Արևաշող, Արջուտ, Բազում, Գեղասար, Գոգարան, Դարպաս, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղական համայնքներն ընդգրկող թիվ 22 տարածքում ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերաբերյալ: Ըստ այդմ՝ժամը 17:00-ի դրությամբ  քվեարկությանը մասնակցել են 19.760 ընտրող կամ  43 %: Թիվ 23 ՏԸՀ նախագահ Տիգրան Պապանյանը թվական տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 23 տարածքում ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերաբերյալ: Ըստ այդմ՝ժամը 17:00-ի դրությամբ  քվեարկությանը մասնակցել են 37.265 ընտրող կամ 38, 68 %-ը, 2017-ի ԱԺ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ արձանագրվել էր  ընտրողների մասնակցության  45,99 % կամ 44227 ընտրող ցուցանիշ:  Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շնող, Անտառամուտ, Անտառաշեն, Գուգարք, Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Լերմոնտովո, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան, Չկալով, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Ֆիոլետովո համայնքներն ընդգրկող թիվ 24  ՏԸՀ նախագահ  Գագիկ Աթաբեկյանի փոխանցմամբ, ժամը  17:00-ի դրությամբ  իրենց ընտրական իրավունքն իրացրել են  19.471 քաղաքացիներ կամ 40,96%-ը: Թիվ 25 տարածքը ընդգրկող քաղաք Տաշիր, քաղաք Ստեփանավան, Լոռի Բերդ, Մեծավան, Սարչապետ, Օձուն համայնքներից  ժամը 17:00-ի դրությամբ, ըստ թիվ 25 ՏԸՀ տեղակալ Բարսեղ Մակասյանի՝ քվեարկել են 18.610 քաղաքացիներ  կամ 39, 01% -ը: Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԿԸՀ -ին էր ներկայացրել մարզերի ու մայրաքաղաքի վարչական շրջանների ընտրողների թիվը: Ըստ այդմ՝ Լոռու մարզի ընտրողների թիվը 237.837-ն են, որոնցից ընտրությանը ժամը 17:00-ի դրությամբ չեն մասնակցել 142.731 քաղաքացիներ: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *