Մունետիկ

2019-ի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում անհանգստացած են նախարարությունների միավորումով(տեսանյութ)

"Լոռի" հեռուստաընկերության մեդիա սրահում մարզի ակտիվ երիտասարդները քննարկել են դեկտեմբերի 20-ին կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախարարությունների օպտիմալացման գործընթացը, որը ենթադրում է նախարարությունների միավորում: Նախատեսվում է Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորել 1` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմում: Մարզի ակտիվ երիտասարդները մտահոգություն ունեն նոր նախարարության անվանումից երիտասարդություն բառի բացակայության հետ կապված, դրանով երիտասարդություն բառի սղմամբ մեխանիկորեն 2-րդ պլան է մղվում ոլորտը: Վանաձորը ճանաչվել է 2019 թ-ի "Երիտասարդական մայրաքաղաք": Մտավախություն ունեն, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո մրցույթի տրամադրվելիք գումարը շատ ավելի պակաս կլինի նախատեսվածից: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *