88-ի երկրաշարժից 30 տարի է անցել, Մարտուն Մարգարյանի ընտանիքը դեռ տնակում է,- 17 անձով մի տնակում, որքա՞ն կարելի է: Քարաշեն տան հույսեր դեռ չեն փայփայում: Տղաներին ամուսնացրել է: Տեղ չլինելու պատճառով՝ ստիպված մեծ տղայի ընտանիքը հարևանի տանն են բնակվում ժամանակավոր: Ցանկացած պահի հարևանը կարող է վերադառնալ ու պահանջել ազատել այն: Մարտուն Մարգարյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ինչու՞ և ում թեթև ձեռքով են՝ 2009-ից դուրս մնացել աղետի հետևանքով բնակարան կորցրած բնակիչների բնակարանային հերթացուցակից: Այժմ գործը դատարանում է:
Տեսանյութը Լոռի հեռուստաընկերության եթերում՝ այսօր, ժ. 21:30-ին, կայքում՝ 27.07.2019թ.:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում:
0 Մեկնաբանություն