Մունետիկ

57-ամյա վանաձորցու սպանության գործով բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած իրական անձը.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն  կատարած իրական անձի ինքնությունը:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020 թվականի փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող  տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։ 


Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ իրականում առերևույթ սպանությունը կատարել է ոչ թե 20-ամյա երիտասարդը, ով ձերբակալվել էր առերևույթ սպանությունը կատարելու կասկածանքով, այլ` նույն քաղաքի 32-ամյա բնակիչը, ով որպես վկա իր ցուցմունքում 20-ամյա երիտասարդին մեղադրել էր նշված սպանությունը կատարելու մեջ, այնուհետև` դիմել փախուստի։


Որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ 32-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *