Մունետիկ

8 լեզուներով բեմադրված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացման մեկնարկը տրվել է Վանաձորից:

Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ իրականացնում է «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը: Այն նպատակ ունի մեկ ներկայացման մեջ միավորելու Եվրամիության անդամ մի քանի երկրների և հայ դերասանների: Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալիս իր լեզվով: Ներկայացումների շարքը սկսվել է Վանաձորից: Աբելյանական բեմում ներկայացվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացումը՝ պիեսի բեմական տարբերակն ու բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի: Բեմադրությունը կցուցադրվի նաև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ՝ Գյումրի, Գավառ, Գորիս, Կապան: Երևանյան ցուցադրությունը նախատեսված է ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *