Ադրբեջանական ծագման կոնֆետներն անարգել վաճառվում են Վանաձորի խանութներում
Հուլիսի 10-ին ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերություն էին այցելել Վանաձորի բնակիչներ, ովքեր իրենց հետ բերել էին ադրբեջանական արտադրության կոնֆետի երկու նմուշներ, որ գնել էին քաղաքի մի խանութից: Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց լուսանկարներ՝ գրառմամբ, որ Վանաձորի խանութներում վաճառվում են ադրբեջանական ՛՛Շիրին՛՛ ֆիրմայի ՛՛Գաուդի՛՛ մակնշմամբ կոնֆետներ: Հրապարակումը մեծ արձագանք գտավ, տասնյակ օգտատերեր արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Գրառմանն արձագանքեց նաեւ սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նուարդ Առաքելյանը: Նարինե Ավետիսյանը հրապարակեց կոնֆետի թղթի՝ ադրբեջանական ծագումը հաստատող հատվածը:
0 Մեկնաբանություն