1919թ. մարտին Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռն ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որը ծնվել էր Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։
Ադրբեջանի խորհրդարանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը կազմում էին հայերը՝ 12 պատգամավոր՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը՝ ՀՅԴ-ական։
Հայաստանի խորհրդում՝ առաջին խորհրդարանում, 46 պատգամավորներից 6-ը մուսուլման էին, այն է՝ ադրբեջանցի։ 1919 թվականի խորհրդարանում, որը ձևավորվեց ընտրությունների արդյունքում, մուսուլման էր 3 պատգամավոր։
Ի տարբերություն Ադրբեջանի, որի կառավարության կազմում եղել են 2 հայ նախարարներ, Հայաստանի որևէ կառավարության կազմում՝ 1918-1920 թվականներին, մուսուլման նախարար չի եղել, թեև ծրագրվում էր ունենալ։ ՀՅԴ «Հորիզոն» թերթը 1918թ․ հուլիսի 6-ի համարում գրեց, որ Քաջազնունու կառավարության կազմում նախարարական պորտֆելներից երկուսը տրվելու են թուրքի։
Հանդիպումը կազմակերպել էր «Ռեգիոն» կենտրոնը «Լոռի» հեռուստաընկերության հետ համատեղ՝ համագործակցելով մարդու իրավունքների տարածաշրջանային կենտրոնի հետ:
0 Մեկնաբանություն