Մունետիկ

ԱԻՆ-ում «ջարդ» չի եղել, հեռացել են թերացած աշխատակիցները. պարզաբանում

Հրապարակումներից մեկում ««Ջարդ»՝ ԱԻՆ-ում» վերնագրով հոդվածում վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել, որ թերթի տեղեկություններով Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է:

Այս կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել ծառայությանը կամ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքում են գտնվում:

Շրջանառվող այն լուրերը, թե նոր նշանակումները լինելու են դրսից, չեն համապատասխանում իրականությանը: ԱԻ համակարգից հեռացող կադրերին վերահայտարարման արդյունքում փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները, որոնք արժանացել են առաջխաղացման:

Կադրային փոփոխությունների գործընթացը բնականոն է և կրելու է շարունակական բնույթ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *