«Օրրան»-ի Վանաձորի մասնաճյուղում անցկացվել է ավանդական Ամանորի տոնավաճառը, որ մեկտեղել է մարզի ակտիվ հկ-ներին և անհատներին: Վաճառքի հանված ձեռագործ հուշանվերների մեջ մեծաթիվ էին հաշմանդամություն ունեցող անձանց պատրաստած աշխատանքները։ Նրանց կրթամշակութային կյանքի ակտիվացմանն իրենց նպաստը բերած անհատներին և կառույցներին տարբեր անվանակարգերում շնորհվել են պատվոգրեր և դրամական պարգևներ:
0 Մեկնաբանություն