Վանաձորի թիվ 18 հիմնական դպրոցում էր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների ուղեկցությամբ մարզի ղեկավարը ծանոթացել է քննաշրջանի վերջին՝ պատմություն առարկայի քննության ընթացքին, հաջողություններ մաղթել աշակերտներին, միաժամանակ շնորհավորել՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: «Այս տարի դպրոցը տվել է 16 շրջանավարտներ, որոնցից 8-ն ընդունվել են ԲՈւՀ-եր: Մարզի ղեկավարությունը դպրոցի տնօրինության հետ շրջել են դպրոցի տարածքում, ուր դեռ շարունակվում են շինվերանորոգման աշխատանքները: Ներառական կրթություն իրականացնելու համար ստեղծվում են անհրաժեշտ պայմանները՝ վերելակից մինչև թեքահարթակներ ու կահավորված դասասենյակներ: 2014թ.-ից մեկնարկած վերակառուցման աշխատանքների ավարտը նախատեսված էր դեռ 2017թ.-ին: Ֆինանսական միջոցների սղության պատճառով, սակայն, շինաշխատանքները երկարեցին: Դրանք սակայն, չեն խոչընդոտել աշխատանքների կազմակերպմանը,- ասել է դպրոցի տնօրենը:
0 Մեկնաբանություն