Մունետիկ

«Ամեն փոսի հետ վարորդները ձեզ են հիշում»: Լուսավոր Հայաստանի վանաձորցի ավագանին՝ Մամիկոն Ասլանյանին

Վանաձորի ավագանու ամառային նստաշրջանի վերջին նիստը մեկնարկեց ավագանու 29 անդամներով: Մինչ նիստը՝ համայնքի ղեկավարը տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության կազմի փոխությունների մասին, ըստ որի ԲՀԿ անդամ Հրաչիկ Ղամբարյանը կփոխարինի ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար, այժմ արդեն Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանին, իսկ Մարիամ Ապերյանը՝ Այծեմնիկ Օհանյանին: Օրակարգին անցնելուց առաջ, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ներկայացրեց նաև «Ինտերկապ» բարեգործականի նախաձեռնության մասին՝ Զորավար Անդրանիկի արձանի հետ կապված: Հիշեցնենք՝ 2018-ի մայիսի 12-ին բարեգործականն անցկացրել էր արձանի էսքիզի մրցույթ, որի ժամանակ հաղթող էր ճանաչվել երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեգջանյանի էսքիզը: Ավագանու ԼՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեկչյանն առաջարկեց արձանը տեղադրել Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ օղակաձև տարածքում գովազդային վահանակի տեղում: Համայնքի ղեկավարը նշեց, որ վահանակի վայրն ունի վարձակալ, որի հետ խոստացավ բանակցել: Մրցութային հանձնաժողովի կազմում համայնքի 33 ավագանու անդամներից ընդգրկված միայն Սեյրան Ղամբարյանը դեռ մայիսի 12-ին խոստացել էր միջամտել Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ օղակաձև հատվածում տեղադրելու հարցում: Մեզ հետ զրույցում նա ասաց նաև, որ ֆինանսավորողը պատրաստ է ֆինանսավորել միայն «Ինտերկապ» բարեգործականի անցկացրած մրցույթում հաղթող ճանաչված քանդակի էսքիզը: Հարցի կապակցությամբ առաջարկվեց ձևավորել շահագրգիռների հանձնաժողով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *