Մունետիկ

՛՛Ամենամամա՛՛ ակումբը տոնի է վերածել բուժհաստատություններում բուժվող 40 երեխաների հունիսի 1-ը

՛՛Ամենամամա՛՛ ակումբը տոնի է վերածել բուժհաստատություններում բուժվող 40 երեխաների հունիսի 1-ը

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը վանաձորցի մայրիկների «Ամենամամա» ակումբի անդամները հանդես եկան բարեգործական ակցիայով: Վանաձորի բժշկական կենտրոնի ՛՛Սուրբ Նարեկ՛՛ մանկական բաժանմունքում, ինչպես նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող ընդհանուր թվով  40 երեխաների համար նրանք պատրաստել էին տոնական անակնկալներ:  «Ամենամամա» ակումբի անդամները՝ ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանի գլխավորությամբ, փուչիկներով եւ նվերներով տեսակցության էին գնացել ապաքինվող փոքրիկներին՝ մաղթելով արագ ապաքինում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *