Մունետիկ

Ամերիկահայերը մերժեցին Ձախ Հարութին ու հեռացրին բեմից

Ամրիկահայերը մեջքով են կանգնել Ձախ Հարութին, մինչդեռ վերջինս բեմի վրա ելույթ էր ունենում:

Նրանք մեղադրում էին երգչին նախկին իշխանություններին սատարելու և ապրիլյան դեպքերի մասին լռելու մեջ: Ձախ Հարութը բարկացած հարցնում է հանդիսատեսին. «Վերջացրի՞ք: Դե հիմա մի կողմ գնացեք, որ երգում ենք»: 

Հանդիսատեսը սակայն չի շարժվում և նա է հեռանում բեմից: Այս իրադարձությունը պատկերող տեսանյութ է հրապարակել Instagram սոցցանցի us_armenians էջը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը: Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, այդ միջոցառմանը երաժշտական կատարումով հանդես եկավ, որի ընթացքում մի պահ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա ցատկոտելով նորից բեմ բարձրացավ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *