Ավարտին է մոտեցել «Լոռու զարգացման կենտրոն» հՀԿ «Փոփոխության գործակալները» ծրագիրը, որի նպատակն էր բարձրացնել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը:
Երկշաբաթյա տևողությամբ փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 16-30 տարեկան 25 մասնակից, որ ընտրվել են ըստ հայտերի և մասնակցել ծրագրային ողջ փուլին, ստացան հավաստագրեր: Նշենք, որ ծրագրով նախատեսված ինտերակտիվ խաղ-դասընթացներին մասնակիցների թիվը շուրջ 150 էր: Մխիթար Գրիգորյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջից է: Ապագա ծրագրավորող է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պահանջված մասնագետություն է ընտրել: Պատրաստվում է մասնագիտությամբ աշխատել: Դասընթացն օգնել է Մխիթարին հաղթահարելու գործատուի հետ առաջին անգամ հանդիպելու կաշկանդվածությունը:
Վանաձոր 2019 երիտասարդական մայրաքաղաքի շրջանակում իրականացվող «Փոփոխության գործակալները» ծրագրի շրջանակներում իրականացվել է թեմատիկ 3 դասընթաց: Դսսընթացները վարել են Դավիթ Այվազյանն ու Ռուզաննա Սահակյանը: Ծրագրի ամփոփմանը շնորհակալանքի խոսքեր էին պատրաստել ոչ միայն մասնակիցները այլև Ռուզաննա Սահակյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարության կողմից: Վերջում՝ միասական լուսանկար ի նշանավորումն ծրագրի հաջողված և արդյունավետ ամփոփման:
0 Մեկնաբանություն