Մունետիկ

Անահիտ Կարապետյանի քարոզարշավի ինքնատիպ մեկնարկը

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի ռեյտինգային թեկնածու Անահիտ Կարապետյանը, ով 5-րդ քվեաթերթիկում հանդես է գալիս 7-րդ համարի ներքո, Վանաձորի Համերաշխության պուրակ բերեց քաղաքական նոր մշակույթ` պարային-կրակային շոու, որն ուներ խավարը լույսով ցրելու՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը:

«Մյուս կուսակցություններից ու դաշինքներից տարբերվում ենք երիտասարդակենտրոն նախընտրական ծրագրով։ «Լուսավոր Հայաստան»-ը կողմնակից չէ արհեստական կոալիցիաների, և սա է պատճառը որ հենվել է սեփական ուժերի վրա: ԱԺ-ը իրավունքի ուժով արձակելը անհրաժեշտություն է, քանի որ խորհրդարանը չէր արտահայտում ժողովրդի կարծիքը»,- ասում է թեկնածուն, ով քաղաքացիների շրջանում նկատում է անտարբերության մթնոլորտ:

Լոռվա մարզում առավել շատ քվեներ են ստանալու, քանի որ ներգրավված են եղել մարզի, քաղաքացիների կարևորագույն խնդիրների լուծմանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *