Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օդանավակայանում դիմավորեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին։
Կարճ արարողակարգից հետո բարձրաստիճան հյուրը իր պատվիրակության և Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ ուղղություն վերցրեց դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ Անգելա Մերկելը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
0 Մեկնաբանություն