Նոյեմբերի 9-ին, ժամը 11:15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող, Վանաձորի բնակիչ 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Մինչ դեպքի վայրում կատարվում էր զննություն, երեխայի կյանքով մտահոգ անցորդներն ու որոնողական աշխատանքներ կատարած կամավորները տարբեր վարկածներ էին առաջ քաշում:
0 Մեկնաբանություն