Մունետիկ

Անորակ թվային կցորդիչներն ու հոսանքի տատանումները՝ թվային հեռարձակման խափանման պատճառ Վանաձորում(տեսանյութ)

«Լոռի» հեռուստաընկերություն եկած Լուսյա Սարդարյանը բողոքում է թվային կցորդիչի վատ աշխատանքից: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 4-ի 21:40 րոպեից փորձում է թվային կցորդիչով հեռուստացույցի ալիքների ավտոմատ որոնում կատարել, ապարդյուն: Ցույց է տալիս ընդամենը 1 ալիք: Թեմայի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Հայաստանի Հեռուստատեսային և Ռադիոհաղորդիչ Ցանց Ընկերության Լոռու տարածքային բաժնի վթարապրոֆիլակտիկ ծառայության պետ Արտակ Հախվերդյանի հետ: Հ.Գ. Տեսանյութը մոնտաժման փուլում էր, երբ նույն խնդրով հեռուստաընկերության թեժ գծին ստացվեց ևս 1 ահազանգ՝ այս անգամ Տավրոս թաղամասից: Բնակչուհին դարձյալ դժգոհում էր թվային կցորդիչ սարքի վատ աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *