Հոլանդիայից հայրենիք ուխտագնացության եկած տասը հայրենակիցների հետ միասին Վանաձորի տարեցների տան բանկիչներին է տեսակցել է Անժելա-Սվետլանա Անդրեասյանը: 26 տարի Հոլիանդիայում բնակվող մեր համաքաղացի, մասնագիտությամբ թարգմանչուհի Անժելան իր «ՅԱՍՈՒ» տուրիստական գործակալության միջոցով հետագայում ևս մեծ թվով տուրիստներ հայրենիք բերելու նպատակ ունի: Նրա տուրիստական այս խումբը բաղկացած էր բացառապես տարեց հայերից. սրանով էր պայմանավորված նաև այցի ուղղությունը: Առաջին քրիստոնյա երկիր այցի լավագույն առիթը՝ ՍԲ Հարության տոնն էր. հյուրերը դատարկաձեռն չէին, բերել էին հագուստ, կոշիկ, նաև դրամական նվիրատվություն:
Հյուրերը էքսկուրս կատարեցին տարեցների տանը, ծանոթացան նրանց կենցաղային պայմաններին, հարմարություններին, որից հետո նրանց հետ տոնական ընթրիք ունեցան: Սբ Քրիստոսի հարության տոնի առիթով փոխադարձ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին միմյանց: Ճաշասենյակում ՍԲ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օհան ավագ քահանա Լուսասարարյանի ձեռամբ օրհնվեց աղը, որ հետո պետք է համ տար մատաղին:
Միջոցառումը շարունակվեց տոնական սեղանների շուրջ, համտեսեցին մատաղը, գոհության և հավատի գինով լի բաժակներ բարձրացրին: 27 տարի անց առաջին անգամ հայրենիքում է Վահե Նազարյանը: Մեկ շաբաթ է զգում է՝ ինչպես դրախտում: Տարեցներին նմանեցնում է Ամերիակայում բնակվող իր ծնողներին: Չի զղջում, որ դիմել է Անժելային՝ տուրիստական խմբում ընդգրկելու համար:
Վանուհի Ղազարյանի 3-րդ այցն է հայրենիք: Տարեցներին տեսնելով հիշեց է հայ գաղթական մայրերին ու հայրերին, ովքեր գաղթել էին Բաղդատ, որպեսզի մոտ լինեն հայրենիքին, չմոռանան հայերենը, իսպառ չկտրվեն ազգային արժեքներից:
Միջոցառումը շարունակեցին Հորովելի մանկապատանեկան ստուդիայի հայուհիները: Հայկական ազգագրական պարերով ողջունեցին հյուրերին: Երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղ. Ղեկավար Արմեն Ներսիսյանը: Միջոցառման իրականացմանն իր նպաստն է բերել նաև «Հոլանդ Արմենիա» միության նախագահ Աշոտ Վարդանյանը :
0 Մեկնաբանություն