Մունետիկ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶՊԵՏ»

   «Որակի նշան» ընկերության կողմից կազմակերպված «Տարվա հանրային ծառայող, Տարվա ապրանքանիշ» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզային կառավարման լավագույն մոդելի մշակման, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածության և բարեխիղճ աշխատանքի համար: Արամ Խաչատրյանի թեկնածությունն ընտրվել է հանրության լայն շերտերի, լրագրողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է Երևանում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

(Խմբ) Շնորհավորում ենք մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ հանուն Լոռու մարզի զարգացման:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *