Մունետիկ

“Արձակն իմ կինն է, չափածոն՝ սիրուհիս: Հոգնում եմ կնոջիցս, գնում եմ սիրուհուս մոտ”: Մկրտիչ Սարգսյան

“Արձակն իմ կինն է, չափածոն՝ սիրուհիս: Հոգնում եմ կնոջիցս, գնում եմ սիրուհուս մոտ”: Մկրտիչ Սարգսյան

-Գնում եմ, բայց ինձ կբերեն, իմ ոտքով ես այլեւս մեր տուն չեմ վերադառնա,- հիվանդանոց  գնալիս կանխազգացել էր բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանը:  Նա վախճանվեց  2002 թվականի հունիսի 23-ին, Երեւանում, 78 տարեկանում: Այդ օրվանից զավակների առաջարկով  միջոցառումներ են կազմակերպվում ոչ թե մահվան տարելիցի, այլ ծննդյան տարեդարձի օրերին: Հերթական միջոցառումն էր Լոռու մարզային գրադարանում: ՛՛Դու անկործան վանք կմնաս՛՛ խորագրով գրական երեկոյի գաղափարը գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանինն էր: ՛՛Քանի որ գրողի թոռնուհին՝ Մանե Մուրադյանն, այստեղ է աշխատում, կարող է տպավորություն լինել, թե նա է առաջարկել, սակայն ուզում եմ հատուկ ընգծել, որ Մկրտիչ Սարգսյան գրողի մասին խոսելը համազգային անհրաժեշտություն է՛՛- նշում է Կարինե Հակոբյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *