«Առաջիկայում սպասեք նոր բացահայտումների՝ տարբեր ուղղություններով»,- այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ինքն այժմ զբաղված է միջոցների արդյունավետ բաշխմամբ. «Տասնյակ միլիոնավոր դրամներ անիմաստ ուղղություններով են բաշխվել»:
ԿԳ նախարարը նշեց, որ «Այբ»-ի հետ կապված թնջուկ չկա, կա Արարատյան բակալավրիատի և տեր Մեսրոպի քաղաքական գործունեության հետ կապված խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն