Մունետիկ

Առաջին անգամ ՎՊԴԹ-ի պատմության մեջ բեմադրվեց աբսուրդի դրամա՝ ՙՍմբակներ՚ վերնագրով, հեղ. Էլ. Զոհրաբյան

Առաջին անգամ ՎՊԴԹ-ի պատմության մեջ բեմադրվեց աբսուրդի դրամա՝ ՙՍմբակներ՚ վերնագրով, որի հեղինակն է դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը: Մինչ մեկնարկը, պիեսի հեղինակը անդրադարձ կատարեց աբսուրդի ժանրին, չնայած ժանրը հոռետեսական է, այդուհանդերձ, դրամատուրգը 21-րդ դարում այլ շեշտադրումներ է արել և ժանրին մոտեցել նորովի: Թեպետ աբսուրդի ժանրին հիմնականում հատուկ չէ սյուժեն, Զոհրաբյանն իր պիեսում ժանրային փոխթափանցումներ ունի. թվում է՝ գործող հերոսները անծանոթ են միամյանց, իրականում պարզվում է, որ նրանք մտերմիկ հարաբերությունների մեջ են: ՙՙՄարդկությանը սեր է պետք, նաև դրա պակասն է, որ մարդուն տանում է անասնացման՚՚,-շարունակում է դրամատուրգը: Ներկայացման հերոսուհին միայն կես ճանապարհին է գիտակցում, որ հոգին սնուցող վեհ արժեքները կամ արվեստը օտար ու զավեշտալի է ներկայացման գործող անձանց, մարդկանց այս տեսակին քիչ չենք հանդիպում նաև իրական կյանքում, իսկ պիեսն ունի համամարդկային բնույթ: Մարդը կարող է ունենալ խնդիր, բայց յուրայինների մեջ լինել մենակ՝ պիեսում դրամատուրգը շոշափվում է մենության, անտարբերության 21–րդ դարում արդիական այս և այլ խնդիրներ: Հայաստանի արդի դրամատուրգներին նվիրված Հանրապետական թատերական փառատոնում՝ ՙՍմբակներ՚ աբսուրդի դրաման արժանացել է մրցանակի, այսօր նորարարական այս ներկայացում ընդգրկվել է նաև թատրոնի խաղացանկում: Հարկ է նշել, որ Վանաձորի թատրոնի պատմության մեջ առաջին անգամ է բեմադրվում աբսուրդի դրաման: Հերոսներին մարմանավորել են՝ երիտասարդ դերասաններ՝ Ժիրայր Գաբրիելյանը, Տաթև Պետրոսյանը և Արման Սաքանյանը, բեմադրի՝չ Արեն Օսիպյան: Բեմադրության ավարտին ծավալվեց բուռն քննարկում հանդիսատեսի հետ, ներկայացման նոր ձևաչափը հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շարքերում, այս ձևաչափը կպահպանվի նաև հաջորդող ներկայացումներում: Հանդիսատեսի հարցերը բազմաթիվ էին և խորքային: Կտոր՝ Թատրոնը բեմադրում է նաև Էլ. Զոհրաբյանի՝ ՙՍեր թե քուժ՚ ռոմանտիկական կատագերությունը: Հարկ է նշել նաև, որ օրերս լույս է տեսել դրամատուրգի ՙԹեթև տարեք ՚ պիեսներից ժողովածուն, որտեղ ընդգրկված են հեղինակի նշված պիեսները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *