Մունետիկ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Վանաձորում է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերի ուժեղացված վերահսկողական ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձորում, զուգահեռ՝ դրանք շարունակվել են ողջ հանրապետությունում։ Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները Վանաձորում դիտարկել են 84 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ կարի խոշոր արտադրություններ՝ «Գլորիան»՝ մասնաճյուղերով», «Սարտոնը», ինչպես նաև առևտրի, սպասարկման կենտրոններ, դեղատներ, ատամնաբուժական հաստատություններ։

Տեսուչների այսօրվա դիտարկումները ևս փաստում են, որ խախտումները նվազման կայուն միտում են ցուցաբերում։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումների մասով ԱԱՏՄ աշխատակիցները կազմում են արձանագրություններ՝ պարետին ներկայացնելու համար։

Մշտադիտարկման գործընթացին զուգահեռ՝ ԱԱՏՄ մասնագետները շարունակել են նաեւ կասեցման աշխատանքները՝ արձանագրելով, որ վերջին շրջանում նվազել է նաեւ դրանց թիվը։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների ուժեղացված ռեժիմով դիտարկումը շարունակական է ողջ հանրապետությունում։ Խախտումների դեպքում տնտեսավարողների գործունեությունը ժամանակավոր կասեցվում է, ուստի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *