ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Factor.am-ի թղթակիցը փոխանցել է, որ Վանեցյանին տեսել է ՀՔԾ-ի շենք մտնելիս:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ասել է, որ տեղեկատվությունն այս պահին չի մեկնաբանում:
Նա չհստակեցրեց նաև՝ ԱԱԾ նախկին պետը այս պահին ՀՔԾ-ում է, թե ոչ եւ ինչ գործի շրջանակում։
Կապ հաստատեցինք նաև ԱԱԾ նախկին տնօրենի փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ: Վերջինս ասաց, որ տեղեկություններ չունի․ տեղեկացել է մամուլից:
Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում Արթուր Վանեցյանը վկայի դատավարական կարգավիճակով հացաքննվել էր հունվարի վերջին Քննչական կոմիտեում:
0 Մեկնաբանություն