Ավագանու անդամ Վահե Կռոյանն իր տոնական նվերն ու մաղթանքներն է փոխանցել Վանաձորի կանանց
Կինը ծաղիկ է, ով ողջ հմայքով ծաղկում է միայն հոգատար ու ուշադիր տղամարդու կողքին: Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, Վանաձորի Հայքի հրապարակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին անակնկալ էր սպասվում: Հաճելի գարնանային անակնկալի հեղինակը «Լոռվա երիտասարդների միասնություն» հկ-ն էր: ՀԿ-ի նախագահ, Վանաձորի ավագանու անդամ Վահե Կռոյանը ուշադրության եւ հոգատարության արժանացրեց տասնյակ կանանց ու աղջիկների՝ նվիրելով ծաղիկներ եւ բարեմաղթանքի խոսքեր: Օրվա գլխավոր հերոսները շփոթված կանգ էին առնում, ժպիտով ընդունում հաճելի նվերն ու շնորհակալություն հայտնում:
0 Մեկնաբանություն