Վանաձոր ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր պարտականություններից և խմբակցության ղեկավարի պարտականությունները ստանձնել էր համայնքի ղեկավար՝ Մամիկոն Ասլանյանը: Երեկ էլ Արմեն Մատինյանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը: Փորձեցինք հենց իրենից ճշտել ավագանու անդամից հրաժարվելու հանգամանքների մասին.
-Քաղաքական ոչինչ չկա, պարզապես զբաղվածությունս շատ է, բիզնեսի կառավարման հարցում աշխատանքներ կան, որոնք անհամատեղելի են ավագանու աշխատանքի հետ՝ զուտ ժամանակի առումով, -ասաց Մատինյանը:
Վանաձորի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակի հաջորդ համարը՝ ''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' ՓԲ ընկերության "Դեբեդ" մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանի որդին է՝ Արման Սարգսյանը:
0 Մեկնաբանություն