Մունետիկ

«Ավելի շատ ԵՄ Հայաստանում». երիտասարդ եվրոպական դեսպանները Լոռու մարզում էին

Հայաստանից եւ Եվրոպական միությունից երիտասարդ եվրոպական դեսպանները սեպտեմբերի 18-ից 22-ը ՀՀ մարզերում իրականացրեցին միջոցառումների շաբաթ՝ տարածելով «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը դպրոցներ, համալսարաններ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծեր այցելությունների շարքով։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին Եվրոպական միության կողմից եւ մինչ օրս ունեցել է ավելի քան 1,700 երիտասարդ մասնակից ավելի քան 30 տարբեր երկրներից:

Քանի որ 2023 թվականը նշանավորվում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար կարեւոր եւ դինամիկ ժամանակաշրջանով՝ ծրագրված միջոցառումները նպատակ ունեն ներգրավելու երիտասարդներին եւ բնակչությանը` մասնագիտական զարգացման, ուսման եւ երկրի տնտեսական զարգացման համար՝ ԵՄ հնարավորությունների մասին իրազեկման միջոցով վերահաստատելով Եվրոպական միության՝ որպես ռազմավարական գործընկերոջ կարեւորությունն ու ապագա սերունդներին վերջինիս աջակցությունը։

Միջոցառումների շարքը նպատակ ուներ.

բարձրացնել ԵՄ-ի ճանաչելիությունը եւ երկրին վերջինիս աջակցության մասին իրազեկվածության մակարդակը,

երիտասարդներին տեղեկացնել ԵՄ ռազմավարական նպատակների մասին,

տեղեկացնել Հմտությունների եվրոպական տարվա մասին,

զարգացնել երիտասարդ եվրոպական դեսպանների եւ տեղի երիտասարդների, ՀԿ-ների ու ակադեմիական շրջանակների միջեւ համագործակցությունը։

ՍՍեպտեմբերի 20-ին ԵՄ Հայաստան այցելած 6 ԵՄ երկրների դեսպանները  Լոռու մարզում էին: Ի թիվս մի շաքր հանդիպումների՝ նրանք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հանդիպեցին երիտասարդության հետ:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հավաքված երիտասարդներից ոգևորությամբ ընդունեցին նախաձեռնության անդամներին, նրանց մեջ կային արդեն իսկ դեսպանների շարքը համալրած ուսանողներ և բարձր դասարանների աշակերտներ:

 «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *