Այս տարվա առաջին ձյունը Վանաձորում:
Նոյեմբերի 22-ին Վանաձորում տեղաց առաջին ձյունը: Քաղաքի կենտրոնական հատվածում առաջին ձյան թարմ հետքերն են: Ձյան փաթիլներն ամենից շատ ուրախություն էին բերել փոքրիկ բնակիչներին, ովքեր խաղացանկում ձնագնդիկն առաջիկա ամիսներին ևս կներառեն: Առաջին ձյան շուրջ բնակարանը ջեռուցելու, զգեստապահարանը նորելու, ձմռան այս և այլ հոգսերը թվեցին տարեցները, ավելի երիտասարդներն էլ շտապեցին անկեղծանալ առաջին ձյան հետ երազանք պահելու և այն իրականացած տեսնելու ակնկալիքով:
0 Մեկնաբանություն