Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում աղուհացով դիմավորեցին «Սասնա Ծռեր»-ին: Ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը լոռեցիներին է ներկայացնում 5 մասից բաղկացած կուսակցության ծրագիրը: Հեղափոխությունն ավարտին հասցնելու համար կսատարեն «Իմ քայլը» դաշինքին, որպես այլընտրանք ԱԺ-ում կիրականացնեն սկզբունքային ծրագրային դրույթները:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որ ցուցակում 2-րդ համարն է, անդրադարձավ պետական կառավարմանն ու կադրային քաղաքականությանը: Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, և այն տարանջատելու մասով բանակցությունները բացառվում են: Դրանք պետք է դիտարկվեն հավասարը հավասարին սկզբունքով՝ նկատի առնելով ՌԴ-յան քաղաքականությունն այս հակամարտության մասով:
«Սասնա Ծռեր» կուսակցությունն ընտրությունների ողջ ընթացքում չի ենթարկվել սադրանքների,- լոռեցիներին կոչ անելով ընտրել Սասնա ծռերին՝ շարունակում է պատգամավորության մյուս թեկնածուն՝ Արայիկ Պապիկյանը։
Նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ին լրանում է 88-ի աղետի 30-ամյա տարելիցը՝ Պետրոս Մաքեյանն անդրադարձավ մարզում երկրաշարժի հետքերին, որոնք 30 տարում այդպես էլ չվերացան:
Լոռու մարզով Սասնա ծռերը կեզրափակեն քարոզարշավը: Դեկտեմբերի 7-ին ողջ կազմով կլինեն Սպիտակում՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն