՛՛Ազնիվ ու աշխատող մարդկանց համահավաքն է ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքը՛՛ Էդմոն Մարուքյան
Ալավերդու տարածաշրջանի նախընտրական հերթական քարոզարշավից առաջ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքի Լոռու մարզի թեկնածուները եղան Հաղպատի վանական համալիրում եւ մոմ վառեցին՝ իրենց ու հայ ժողովրդի բոլոր իղձերի իրականացման խնդրանքով, որից հետո հանդիպեցին Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչների հետ: Էդմոն Մարուքյանի պատգամավորական գործունեության ամփոփ հաշվետվությունն այստեղ եւս բաժանվեց բնակիչներին իրենց տներում: Ամենատարբեր ճանապարհներով 17 տարի հնարավոր չի եղել հասնել իշխանափոխության, կառավարման համակարգում ներգրավել ժողովրդի խնդիրները բարձրաձայնող քաղաքական գործիչների, ինչի հետեւանքն այսօրվա իրավիճակն է: Այդ է պատճառը, որ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքը հաղթանակի հասնելու ճանապարհին կարեւորում է ընտրությունները, հավատալով, որ եթե կա ընտրություն, հետեւաբար կա նաեւ ելք:
0 Մեկնաբանություն