Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ ըստ ոլորտների ներկայացրել 2018թ-ի առաջին կիսամյակի հաշվետու կատարողականը: 6 ամիսների ընթացքում մարզում հանցագործության թիվը աճել է 120-ով, նախորդ տարվա 726-ից հասնելով 746-ի: Դատախազն անդրադարձել է նաև սոցիալական ծառայության ոլորտում արձանագրված հանրային հնչեղության կոռուպցիոն բացահայտումներին, թե ինչպես Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային բաժինը հափշտակության եղանակով պետությանը պատճառել է շուրջ 500 մլն դրամի գույքային վնաս, և ինչպես 950 քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն դիմել ծառայությանը, դարձել են հանցավոր խմբի զոհը: Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն