Մունետիկ

Բացառել հրավառությունը, բարձր երաժշտությունը արգելված ժամին,չսահմանված տեղերում մեքենա կայանելը:

Մարզպետարան-համայնք-ոստիկանություն ձևաչափով առաջին հանդիպումն է տեղի ունեցել Լոռու մարզպետարանում: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի խոսքով, հասարակական կարգը պահպանելու նպատակով շատ կարևոր է, որ ոստիկանությունը անհնազանդության կոչերի, ցույցերի, բողոքի ակցիաների վերաբերյալ տեղեկանա ոչ թե կողմնակի աղբյուրներից, այլ համայնքապետարանից: Բացի այս, վարչության պետի տեղակալն  առաջարկում է բոլոր կառույցներին նախատեսվող միջոցառումների մասին նախապես գրություններով դիմել ոստիկանությանը: Առանձնակի կարևորվեցին նաև չնախատեսված ժամերին հրավառությունն ու բարձր երաժշտությունը բացառելու դեպքերը:Հետիոտնի ճանապարհը մեքենաների կայանատեղի չէ. չսահմանված վայրերում մեքենաները կայանելու՝ քաղաքացիներից ոստիկանություն ստացված դժգոհություններից ևս խոսվեց: Խնդիրն ակնհայտ է հատկապես ՎՊՀ-Արցախ պուրակի,  նաև Հայքի հրապարակամերձ հատվածում:Ինչպե՞ս է քաղաքացին տարբերակելու` ո՞րն է հետիոտնի համար նախատեսված ճանապարհը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը նկատի ունի քաղաքում կարմիր նշագծերի բացակայությունը:Խնդիրն ավելի խորն ուսումնասիրություն է պահանջում,- նկատեց ՎՔ աշխատակազմի քարտուղար  Արթուր Օհանյանը: Նույնն է պատկերը նաև կանգառներում: Կրպակները և սուրճի ավտոմատացված ապարատները որոշակի  անհարմարություններ են ստեղծում: Արագությունը գերազանցող վարորդներին բացահայտելու նպատակով ոստիկանության աշխատակիցները կարևորեցին հատկապես քաղաքացիների հետ արդյունավետ համագործակցությունը: Քննարկումը շարունակվեց նաև օրակարգային հարցերից դուրս խնդիրների շուրջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *