Բացվել է ՛՛Բազմաշավիղ վանաձորյան ներկապնակ՛՛ 16-րդ գարնանային ցուցահանդեսը
Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանի բակը մարդաշատ էր: Առիթը՝ ՛՛Բազմաշավիղ վանաձորյան ներկապնակ՛՛ գարնանային ցուցահանդեսը, որով արդեն 16-րդ անգամ են ներկայանում լոռեցի արվեստագետները: Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը, օրհնության խոսք ասաց Տեր Վահան քահանա Ազարյանը: Չխախտելով ավանդույթը՝ կտրվեց թանգարանի մուտքը երիզող կարմիր ժապավենը: ՛՛Մենավոր կաղնին՛՛ կտավը թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանի՝ ցուցահանդեսին ներկայացրած 4 աշխատանքներից մեկն է:
0 Մեկնաբանություն