Բացվել է ԵԿՏԱ Վանաձորի մասնաճյուղի գրադարանը
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի Զբոսաշրջության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Շահանե Մոսինյանը ցույց է տալիս դասախոսների հանձնարարած գրքերի ցանկը: Օրեր առաջ դրաք ձեռք բերելը դժվար, նույնիսկ՝ անհնար էր թվում: Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Գայանե Օհանյանի անմիջական ջանքերով ստեղծված նորաբաց գրադարանն է` համալրված ինչպես մասնագիտական, այնպես էլ հայկական, ռուսական եւ արտասահմանյան գեղարվեստական գրականությամբ:
0 Մեկնաբանություն