«Լոռի» հեռուստաընկերության թեժ գծին ահազանգել է Վանաձորի բնակիչ Վարդան Հովհաննիսյանը, ով 2018թ-ի նոյեմբերից առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքի է անցել "Բազալտշին"_ում նախ՝ գործարքային հիմունքներով, ապա որպես հիմնական աշխատող: Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շինվերանորոգման աշխատանքներում աշխատել է որպես էլեկտրիկ: Վարդան Հովհաննիսյանի փոխանցմամբ «Բազալտշին»-ի նախկին և ներկա ղեկավարները տարբեր պատճառաբանությամբ հրաժարվել են վճարել հունվար, փետրվար, մարտ ամիսների իր աշխատավարձը՝ ընդհանուր հաշվարկով 560.000 դրամ:
Աշխատանքային պայմանագիր չունենալու պատճառով դատարան չի դիմել, փոխարենը՝ ոստիկանությանն է հայտնել:
Թեմայի շուրջ պարզաբանումներ են ներկայացրել նաև «Բազալտշին» ԱԿ ներկա և նախկին ղեկավարներ Գնել Մարտիրոսյանն ու Դավիթ Խաչատրյանը:
04 08 2017թ-ից տրվել է Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շինաշխատանքների թույլտվությունը՝ Պատվիրատու ՀՀ քաղաքաշինության կոմիտե, կապալառու "Բազալտշին" ԱԿ: Ըստ նախագծի՝ աշխատանքները պետք է ավարտած լինեին դեռ 2019թ-ի դեկտեմբերի 20-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն