“Բերքի տոն-2017”-ը առաջին անգամ անցկացվել է Վանաձորի Հայքի հրապարակում:
Վանաձորի Հայքի հրապարակում 1-ին անգամ անցկացվել է ՛՛Բերքի տոն-2017՛՛ տոնահանդեսը: Մարզի մի շարք համայնքներ ներկայացել են ինքնատիպ ձևավորված տաղավարներով ու գյուղատնտեսական մթերքով: Միջոցառմանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա է եղել նաև ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, ով նաև պարգևներ է հանձնել մարզի լավագույններին՝ գյուղատնտեսության ոլորտում՝ տարբեր անվանակարգերում. ՛՛Լավագույն ֆերմեր՛՛ անվանակարգ՝ Վասիլ Դավթյանը՝ Կարմիր Աղեգի համայնքից, ՛՛Լավագույն գյուղատնտես՛՛՝ Օհան Մխիթարյանը՝ Արևաշող համայնքից, ՛՛Լավագույն անասնաբույժ՛՛՝ Ջոն Կիրակոսյանը՝ Կաթնաղբյուրից, ՛՛Լավագույն գյուղմթերք մթերող՛՛՝ վանաձորցի Միքայել Աբրահամյանը, ՛՛Լավագույն մեխանիզատոր՛՛՝ Արման Մկրտչյանը՝ Արջուտ համայնք, ՛՛Լավագույն մեխանիզատոր-կոմբայնավար՛՛՝ Աշոտ Չիլինգարյանը՝ Մեծ Պարնիից: ՛՛2017թ.-ի մարզի լավագույն գյուղատնտեսական համայնք է ճանաչվել Լերմոնտովոն, տարվա գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում բարձր ցուցանիշներ է արձանագրել ՛՛Դիետ՛՛ ընկերությունը, մարզի լավագույն մեխանիզատորը՝ Նորիկ Հովհաննիսյանն է՝ Ծաղկաբեր համայնքից, լավագույն մեղվաբույծը՝ Սեյրան Սահակյանը՝ Լորուտից, լավագույն անասնաբույժը՝ Մովսես Սարգսյանը՝ Շամուտից: Մարգահովիտցի Հրահատ Խաչատրյանը պարգևատրվեց որպես 2017-ի մարզի լավագույն հողագործ: Գյուղմթերքների ցուցադրության լավագույն համայնք ճանաչվեց Կաթնաջուրը: Միջոցառումն ուղեկցվում էր նաև համերգային ծրագրով, որին զուգահեռ եղան նաև թատերականացված բեմականացումներ՝ թումանյանական մոտիվներով ու հերոսներով:
0 Մեկնաբանություն