Այսօր Տաշիր խոշորացված համայնքի Բլագոդարնոյե և Կաթնառատ գյուղերի բնակիչները եղել են Տաշիրում, հանդիպել համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հետ՝ դեպի գյուղ գնացող ճանապարհների անմխիթար վիճակի հետ կապված: Նրանք դժգոհություն են հայտնել, որ վատ ճանապարհի պատճառով, ոչ միայն մեքենաներն են վնասում ու ավելորդ ծախսերի առիթ տալիս, այլև Տաշիր հասնելիս կորցնում են միջինը մինչև 40-50 րոպե, այնինչ նորոգված լինելու դեպքում կհասնեին ընդամենը 10 րոպեում: Էդգար Արշակյանը բնակիչներին վստահեցրել է, որ երկուշաբթի՝ հունիսի 10-ին մեկնելու է Երևան, հանդիպելու համապատասխան կառույցների հետ՝ խնդիրը բարձրաձայնելու նպատակով: Բնակիչները մինչև երեքշաբթի ժամանակ են տվել համայնքի ղեկավարին: Հարցին դրական պատասխան չտալու դեպքում, հունիսի 11-ին Բլագոդարնոյե, Կաթնառատ, Մեղվահովիտ և Ձորամուտ գյուղերի բնակիչները փակելու են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ստեփանավան -Տաշիր հատվածը:
0 Մեկնաբանություն