Մունետիկ

«Բնակարանի գնման վկայագրով կեղծիքների են գնացել, արդյունքում մնացել անտուն»: Մամիկոն Ասլանյան(տեսանյութ)

Տնակների բնակիչների հարցով զբաղվող փաստահավաք հանձնաժողովը հերթական նիստ է գումարել: «Ո՞վ, եթե ոչ մենք, եթե ոչ դուք» նախաձեռնող խմբի և հանձնաժողովի անդամ Գևորգ Քոթանջյանը ներկայացրել է նախորդ նիստից հետո արված աշխատանքների ամփոփիչ պատկերը: Սկսել են Սանկտ -Պետերբուրգի տնակավանից: Անցել տնակ առ տնակ: Բացի այն, որ այստեղ 40 չբնակեցված տնակներ են հայտնաբերել, նաև հետաքրքիր բացահայտումներ են արել: Պետությունն այս պահին տնակներում բնակվողներից և ոչ մեկի հանդեպ չունի բնակարանով ապահովելու պարտավորություն,-ասում Ասլանյանը: Պարզապես համայնքը բարոյական պարտավորություն է վերցրել իր վրա այս հարցում: Ի վերջո՝ ինչի՞ արդյունքում են գոյացել լքված տնակներն ու դեռևս բնակմակերեսի խնդիր ունեցող բնակիչների խնդիրը: Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամանակ շատերը կարծում էին, որ գործընթացը շարունակական է լինելու և կեղծ գործարքների գնում,- վկայակոչելով խնդրին քաջատեղյակ լինելը՝ ասում է Մամիկոն Ասլանյանը՝ մեջբերելով մանրամասներ՝ իր նոտարական գործունեությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *