Երևանից ու Գյումրիից հետո, Վանաձորում՝ Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի բակից ողջույնի խոսքերով մեկնարկեց սփյուռքահայ լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանի՝ Պլովդիվ քաղաքում արված ֆոտոլուսանկարների ցուցահանդեսը, որը կրում էր «2019թ.-ի մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը՝ հայ երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի միջոցով» խորագիրը: Րաֆֆին Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան աջակցությամբ էր մեկնել Պլովդիվ՝ լուսանկարելու Բուլղարիայի հայ համայնքի կյանքն ու կենցաղավարությունը, թե ինչպես են հայերը օտարության մեջ ապրում՝ պահպանելով նաև ազգայինը: Լոնդոնում ծնված, ԱՄՆ-ում մեծացած լուսանկարիչը 1 տարի է՝ ապրում է Հայաստանում: Րաֆֆի Յուրեջյանը ընդամենը 19 օր ժամանակ ունեցել էր ունեցել Պլովդիվի հայ համայնքը լուսանկարելու համար: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը:
0 Մեկնաբանություն