Մունետիկ

Բռնություն ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ:

Բռնություն ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ:

10154091_751846541527029_2583394329298289412_nԵրեկ երեկոյան մասնագիտական գործունեության ընթացքում բռնություն է գործադրվել ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ: Նրան զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Նա գնացել է նշված վայր եւ մի քանի լուսանկար անելուց հետո միացրել է տեսախցիկը, երբ անսպասելի կերպով նրա վրա է հարձակվել ''Շինպլյուս'' շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյանը: Վերջինս աշխատողների հետ միասին Նարինե Ավետիսյանին գցել է գետնին եւ ուժով նրա ձեռքից վերցրել հեռախոսը: Դեպքի վայրից Նարինե Ավետիսյանը գնացել է ''Լոռի'' հեռուստաընկերություն, որից հետո զանգահարել է ոստիկանություն եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին: Արթուր Սաքունցը ոստիկանությունում հանդես է եկել որպես տուժողի ներկայացուցիչ: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվել է, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները: Հարուցվել է քրեական գործ: Տասնյակ քաղաքացիներ դատապարտել են Նարինե Ավետիսյանի նկատմամբ գործադրված բռնության փաստը՝ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։ ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է նման գործելակերպը լրագրողի նկատմամբ եւ հավաստիացնում, որ գործի է դնելու լրագրողական ողջ հմտություններն ու զինանոցը՝ դեպքն ըստ էության եւ ամենայն մանրամասներով բացահայտելու եւ հանրությանը հասանելի ու հասկանալի դարձնելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *