՛՛Բժիշկը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտությանը՛՛: Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է:
՛՛Բժիշկը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտությանը, չէ՞ որ բժշկին է վստահված ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը՛՛, ասում է ՛՛ԼոռիՄեդ՛՛ բժշկական կենտրոնի եւ Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Դանիելյանը: Օրական ախտորոշում է տարբեր տարիքային խմբերի մինչև 25 այցելուների: Անկեղծանում է՝ ամենաշատը սիրում է սպասարկել հղիներին: Ոլորտում 10 տարվա փորձառություն ունեցող բժշկուհին թվարկում է այցելուների կողմից հաճախակի բարձրացվող հարցերը:
0 Մեկնաբանություն