Մունետիկ

Չի բացառվում, որ գյուղմթերքը թանկանա

Խոշոր սուպերմարկետային ցանցներում ԱԱԾ ստուգումներից հետո հայտնաբերված հարկային չարաշահումներից հետո, երբ 20 տոկոսի փոխարեն վճարվել է 5 տոկոս հարկ, չի բացառվում, որ գյուղմթերքը թանկանա: «Կարո՞ղ եք պնդել, որ գյուղմթերքի գնի վրա ազդող միակ գործոնը հարկն է, եթե այո, ապա ՝ այո, կարող է։ Բայց դա միակ գործոնը չէ, որը կանխորոշում է գնի փոփոխությունը։ Կարող է բերել, կարող է չբերել`կախված է նրանից, թե մնացած գործոններն ինչ ազդեցություն կունենան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

            Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց, որ ի սկզբանե ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն եղել է 2 տոկոս հարկելու, սակայն զուտ փաստաթղթավորման առումով։ Ինչ վերաբերում է գյուղացիների վարկային պատմություններին, ապա Գյուղատնտեսության նախարարը չբացառեց, որ դրանք հնարավոր է սրբագրվեն: Այդպիսով նախարարությունը կարձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին. «Վարկերը ներելու մասին խոսք չի եղել. վարչապետի հանձնարարականը հստակ վերաբերել է տույժերին ու տուգանքներին: Ընդհանուր առմամբ 190 մլրդ դրամ է գյուղատնտեսական պարտավորությունները, սակայն թե որքան են կազմել տույժ ու տուգանքները, չեմ կարող ասել, սակայն պետք է այնպես անենք, որ մարդկանց այդ բեռից ազատենք»:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *