Մունետիկ

Չնայած «Ֆուլլեր» տնաշինականից դժգոհությանը՝ Լոռու մարզպետարանը հուշագիր է ստորագրել

«Ֆուլլեր» տնաշինականը Լոռու մարզպետարանի հետ հուշագիր է կնքել 2019 թվականի մարտից մինչև նոյեմբեր Գլենդել հիլզի կիսատ թողած 44 բնակարանների շինարարությունն ավարտին հասցնելու վերաբերյալ: Մարզպետարանի հատկացրած գումարը 458 մլն դրամ է: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի աշխատանքներից իրենց դժգոհությունն էին հայտնել Տարոն 3 ՔՇՀ 7 հասցեի բնակիչները: Նրանց պնդմամբ՝ «Ֆուլլեր» տնաշինականի, «ԱՐԴԱ» հասարակական կազմակերպության և Վանաձորի քաղաքապետարանի միջև կնքված եռակողմ համագործակցության պայմանագրով կառուցված բնակարաններն անորակ են: Չունենալով որակի երաշխիք՝ հրաժարվել էին անգամ հետվճարներ կատարելուց: Արդյունքում՝ 3-4 ընտանիք դատական գործընթացի մեջ են «Ֆուլլեր»  տնաշինականի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *