Մունետիկ

Չնայած պետության ոչ բավարար ուշադրությանը՝ մարզի մայր թատրոնում պատրաստվում են նոր թատերաշրջանին:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկակա- նում մեկնարկել է Թումանյանի ծննդյան 100–ամյակին նվիրված 87-88-րդ թատերաշրջանը: Այդ առթիվ հերթական մամուլի ասուլիսն է հրավիրվել՝ թումանյանական հաճելի միջավայրում: 2019թ-ին հանդիսատեսի դատին կներկայացնեն Թումանյանի «Գիքոր»-ը ու «Անուշը»-ը: Մինչ այդ «Խնայեցե՛ք տղամարդիկ» ներկայացմամբ կհասցնեն նաև մեկնել միացյալ նահանգներ՝ հյուրախաղերի: Ծրագրերը բազմաթիվ են, հիմնախնդիրները նույնը՝ անբարեկարգ սանհանգույց, անհրապույր հարդարասենյակ, շենքի խարխլված հիմք, հնամաշ գույք, ցածր աշխատավարձ: Վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ է 263 մլն դրամ: Չնայած պետության ոչ բավարար ուշադրությանը՝ մարզի մայր թատրոնում, ինչպես տնօրինությունն է փաստում, այնուամենայնիվ, շարունակվում են պրեմիերաներն ու նոր թատերաշրջանները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *