Մունետիկ

Չսահմանված վայրերում աղբ թափելու համար կտուգանվեն և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական, անգամ՝ պաշտոնատար անձինք

Վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ են կատարվել: Օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 100-200.000 դրամի չափով: Նշված խախտումը նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կրկին կատարելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200-300.000 դրամի չափով Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչև 1 խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 80-100.000 դրամի չափով.

2) 1 խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80.000 չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 150-250.000 դրամի չափով.

3) նշված արարքը  բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից կատարելը կառաջացնի տուգանք` ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50.000 դրամի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 100-150.000 դրամի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկա- կան  սարքավորումներ կամ նման այլ իրեր) թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 100-150.000 դրամի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300.000 դրամի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը նույնպես կառաջանի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30.000 դրամի չափով.

6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30.000 դրամի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` կառաջացնի տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով.

8) մինչև 1 խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 60-80.000 դրամի չափով.

9) 1-ից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 .000 դրամի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը կառաջացնի տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` 20-30.000 դրամի, իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում աղբ թափելը կառաջացնի տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 100-200.000 դրամի չափով:

Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 30-50.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձիք՝ 50-80.000 դրամի չափով:Տրանսպորտային միջոցից աղբ նետելը կտուգանվի 25.000 դրամի չափով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *