Մունետիկ

«Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում գյուղերում վերցված մեզի նմուշների վերլուծության արդյունքները հաստատում են մկնդեղի ազդեցության աճը տեղի բնակչության վրա». Առավոտ

Կենսադիտարկման արդյունքները Նահատակ պոչամբարի հարակից տարածքում հաստատեցին ծանր մետաղների ազդեցությունը տեղի բնակիչների օրգանիզմների վրա։

Մեծ Այրում / Պրահա – «Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպությունը «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի (CCMS) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության հայ գործընկերների հետ համատեղ նոր ուսումնասիրություն են անցկացրել ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ: Արդյունքները հաստատեցին պոչամբարի ազդեցության տարածքում վերցված մեզի նմուշների որոշ ծանր մետաղների ավելի բարձր մակարդակները` համեմատած Տավուշի մարզի Աչաջուրի ավելի էկոլոգիապես վերահսկելի համայնքի հետ: Հետազոտության արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» առցանց համաժողովում, 2020 թ. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15: 00-ին:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ 
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *